Sunday, January 29, 2012

Prospects for a green economy...

Orakarg (Agenda) business newspaper conducted this interview about prospects for a Green Economy in Armenia after my talk at TEDx Yerevan on Redefining our economic systems: Could a forest be worth more than a gold mine? The article was titled, Finding wealth in the soil: Green economy can replace mining.

Պրն Սոհիգյան, ի՞նչ է կանաչ տնտեսությունը:

Կանաչ տնտեսությունը հասկացություն է, որն առաջին անգամ օգտագործվել է ՄԱԿ-ի շրջակա միջավայրի պահպանության ծրագրում՝ նկարագրելու տնտեսության այնպիսի մոդել, որը կարող է նպաստել մարդկանց բարեկեցությանը և սոցիալական հավասարությանը՝ միաժամանակ նվազեցնելով ռիսկերը շրջակա միջավայրի համար: Այս թեման քննարկումների լայն ալիք է ստեղծել համաշխարհային հարթակներում, քանի որ այսօր մենք կանգնած ենք բնական ռեսուրսների ոչնչացման եզրին: Այս թեմային է նվիրված նաև «Կայուն զարգացում» խորագրով «Ռիո 20» համաժողով:

Կանաչ տնտեսության կարևորությունն այն է, որ գոյություն ունի կապ, ասենք, անտառների և ջրային ռեսուրսների միջև, ինչի պատճառով բիզնեսը կախված է շրջակա միջավայրից: Անտառները թույլ են տալիս պաշտպանվել ջրհեղեղներից և ապահովում են հողատարածքների վերականգնումը: Հետևաբար, շրջակա միջավայրի ռազմավարությունը կարող է պաշտպանել կարևոր ջրբաժանները անտառների պահպանության միջոցով: Այսինքն՝ բնության մեջ ամեն ինչ փոխկապակցված է, ինչը կարելի է օգտագործել տնտեսական նկատառումներով:

Հայաստանի համար որքանո՞վ է կարևոր կանաչ տնտեսությունը, եթե հաշվի առնենք, որ, օրինակ, տնտեսությունը ծայրահեղորեն կախված է հանքարդյունաբերությունից:

2011թ. սեպտեմբերին երևանյան TEDx-ին իմ ելույթում ես նշեցի, որ Հայաստանի տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող առնվազն երեք ոլորտներ կախված են շրջակա միջավայրից: Դա ըմպելիքների արտադրության, տուրիզմի և հիդրոէներգետիկայի ոլորտներն են, որոնցից յուրաքանչյուրը Հայաստանի տնտեսության կարևոր մասն է:

The rest of the interview is available here. Stay tuned for a follow up article on this topic in English in the coming weeks.